Հայ անզեն զինծառայողը դիմագրավել է թշնամուն և ստիպել վերջիններիս փախուստի դիմել (տեսանյութ)

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Նորայր Քամալյանը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արցախյան հերոսամարտների հերոսներին արժանի լինելու փաստը հայկական բանակի զինծառայաողներն ապացուցում են իրենց իսկ սխրանքներով: Հուլիսի 31-ին հյուսիսային ուղղությամբ մարտական հերթական հերթապահության իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը ամբողջովին անզեն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին և հետ մղել միջև ատամները զինված ադրբեջանական խմբին: Հայտնվելով հակառակորդի անմիջական խոցման կրակային գոտում` Քամալյանը հարձակվում է նրանց վրա և բռնվում ձեռնամարտի: Այդ ընթացքում հակառակորդի թշնամու կրակից վիրավորվում է, բայց շարունակում ձեռնամարտը: Թշնամուց խլում մեծ քանակի զենք-զինամթերք և մատնում փախուստի:

«Երբ տեսա նրանց, ձեռքիս զենք չկար: Հարձակվեցի և փորձեցի ինչքան հնարավոր է վնաս հասցնել: Միաժամանակ գոռում և փորձում էի օգնության կանչել ընկերներիս: Բռնեցի մեկի կոկորդից և փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը և դեմքիս հասցրեց խաչաձև հարվածներ: Ես ինձ չկորցրեցի, չնայած ,դրանից հետո երկաթե «կաստետով» ուժեղ հարված ստացա ծնոտիս շրջանում: Կոտրված ծնոտով նրան կարողացա փռել գետնին»,- ասել է Քամալյանը:

Ապա, հակառակորդն սկսել է կրակել և դիմել է փախուստի: «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար… Եթե ձեռքիս որևէ զենք լիներ, ավելի շատ վնաս կհասցնեի»,- հավելում է խիզախ զինվորը:Շարքային Քամալյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատվածում նա կապաքինվի և կկարողանա վերադառնալ շարք:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը