Հասարակությունն առողջ պահելու սկզբունքը կարմիր գծով անցնելու է նախարարության բոլոր ծրագրերում. Արմեն Մուրադյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առողջապահության ոլորտում իրականացվող ստանդարտացման ծրագրի արդյունքում ակնկալում է ոլորտային մի շարք բարեփոխումներ: «Ակնկալում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազում, ավելի ղեկավարելի համակարգ, ֆինանսավորման հստակ ձևավորված մոտեցումներ առավել ևս սուղ պայմաններում, որակի վերահսկողություն` հնարավորինս պակասեցնելով սուբյելտիվ գործոնը»,- ասուլիսին նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մոտեցումների, գործողությունների, գնագոյացման չափագրումը խիստ պահանջ ու մարտահրավեր է ողջ աշխարհում:

Խոսելով իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում կատարած աշխատանքների մասին` նախարարը նշեց, որ դրանք հիմնականում ուղղված են եղել նոր կառավարության ծրագրի ու Նախագահի հստակ հանձնարարականների վրա: «Այս ընթացքում իրականացված աշխատանքները մեզ թույլ են տվել մատնանշել այն խնդիրները, որոնք ծառացած են առողջապահության ոլորտում, դասակարգել դրանք, գտնել դրանց լուծման ուղիներ: Այդ խնդիրները քննարկվել են նաև շահագրգիռ կողմերի հետ: Հանձնաժողով է ձևավորվել, որը զբաղվել է Հանրային առողջության մասին օրենքի խմբագրումով: Այդ օրենքը մեծ նշանակություն ունի, քանի որ առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն չէ, որ կարողանանք ճիշտ ժամանակին բուժել, այլ առողջ պահել, այսինքն` առողջապահություն, ոչ թե հիվանդաբուժություն: Սա այն սկզբունքն է, որը մենք կարմիր գծով անցկացնելու ենք մեր բոլոր որոշումներում»,- հավաստեց նախարարը:

Նրա տեղեկացմամբ` կառավարություն է ներկայացվել Առողջ ապրելակերպի հայեցակարգը, որում նշված են այն հինգ հիմնական ռիսկի գործոնները, որոնք պատճառ են հանդիասնում ոչ ինֆեկցիոն ճանապարհով մահացության 90 տոկոս դեպքերի համար: Մշակվել է դրանց դեմ պայքարի միջոցառումների ցանկը: «Մասնավորապես, ալկոհոլի, ծխելու, սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի ու դրա հետևանքով զարգացող զարկերակային բարձր ճնշման համախտանիշին է անդրադարձ կատարվել, որը շատ արդիական է ներկայում: Հանրային առողջության բաժնում մենք իրականացրել ենք իմունականխարգելման լայնածավալ աշխատանքներ: Առաջին անգամ Պաշտանության նախարարության հետ իրականացրել ենք զորակոչիկների պատվաստումները, որոնք բարեհաջող են անցել. մեկ դեպք է գրանցվել, որ հիվանդանոցային բուժման կարիք է զգացվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով` հուլիսի 1-ից զգալիորեն բարձրացել է բուժաշխատողների աշխատավարձը: «Բժիշկների ամսական բազային աշխատավարձը կազմել է 166.5 հազար դրամ, իսկ բուժանձնակազմինը` 75 հազար դրամ: Բացի այդ, տեղամասային սկզբունքով աշխատող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները և նրանց բուժքույրներն ունեն ամսական մինչև 15 հազար դրամի չափով խրախուսական վարձատրման հնարավորություն` հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքի որակը և ծավալը: Բուժանձնակազմի համար նախատեսվում են նաև օրենքով սահմանված հավելումներ աշխատանքի վտանգավոր պայմանների, լեռնային և բարձր լեռնային գոտում աշխատանքի համար, որի արդյունքում բժիշկների աշխատավարձը կտատանվի 166.5-216.4 հազար դրամի շրջանակում»,- պարզաբանեց Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով մարզային առողջապահական հաստատությունների շինարարությանը` նախարարը նշեց, որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում նախորդ եռամսյակում 21 բուժկենտրոններ վերազինվել են նոր կահույքով ու սարքավորումներով: «Շարունակվում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրիի, Վանաձորի հիվանդանոցների շինաշխատանքները, գյուղական մի շարք բնակավայրերում ամբուլատորիաների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները: Ավարտվել է Գյումրու պաթանատոմիական լաբորատորիայի նոր շենքի կառուցումը»,- նշեց նախարարը` հավելելով, որ ՀՀ Նախագահի անմիջական վերահսկողության ներքո են իրականացվում Ուսուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ու Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Վերապատրաստվել են երեք հարյուրից ավելի բուժաշխատողներ` 200-ը` Հայաստանում, 112-ը` արտասահամնում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում