Հայաստանը 3 մլն 009 հազար 800 մշտական բնակիչ ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 009 հազար 800 մարդ է: Նրանցից գյուղաբնակ է 1 մլն 097 հազար 900-ը, իսկ քաղաքաբնակ` 1 մլն 911 հազար 900-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Երևանի բնակչությունը 1 մլն 069 հազար է:

Հայաստանի մարզերից առավելագույն բնակչությունն ունի Արմավիրի մարզը` 266 հազար մարդ, ապա Արարատի մարզը` 261 հազար մարդ, Կոտայքի մարզը` 253 հազար, Շիրակի մարզը`247.3 հազար, Լոռին` 233.2 մարդ:

Առավել քիչ բնակչություն ունեն Սյունիքը` 140.5 հազար մարդ, Արագածոտնը` 131 հազար և Տավուշը` 126.4 հազար մարդ: Վայոց ձորն ունի ամենաքիչ բնակչությունը` 51.4 հազար մարդ:

Երևանի վարչական շրջաններից ամենաբնակեցվածը Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան` 134.6 հազար, Նոր Նորքը` 128.8 հազար և Կենտրոնը` 125.7 հազար մարդ: Երևանի վարչական շրջաններից ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշենը` 9.7 հազար մարդ:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը