Միջազգային

90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հայտնի ռեժիսոր-դոկումենտալիստ Ռոբերտ Դրյուն

2 րոպեի ընթերցում

90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հայտնի ռեժիսոր-դոկումենտալիստ Ռոբերտ Դրյուն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 90 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի հանրաճանաչ ռեժիսոր-դոկումենտալիստ Ռոբերտ Դրյուն: Ինչպես հայտնել Է նրա որդին, նա հուլիսի 30-ին մահացել Է Շարոն (Կոննեկտիկուտի նահանգ) քաղաքի իր տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրյուն սինեմա վերիտեի (ֆրանսերենից թարգմանած՝ նշանակում Է «կինոճշմարտություն») հիմնադիրներից մեկն Էր: Վավերագրական կինոյի այդ ուղղությունը նպատակ Է դնում ներկայացնել իրական դեպքերը եւ խուսափում Է բեմադրված տեսարաններից, մոնտաժից, հատուկ Էֆեկտներից ու հեղինակային մեկնաբանություններից:

Իր ավելի քան 50-ամյա ստեղծագործական կարիերայի ընթացքում Դրյուն նկարահանել Է ավելի քան 100 ֆիլմ, հիմնականում՝ սոցիալական եւ քաղաքական թեմաներով:

Նրա նկարահանած հայտնի ֆիլմերից Է «Նոյեմբերի դեմքերը» (Faces of November,1964 թվական), որն իրենից ներկայացնում Է ռեպորտաժ՝ Ջոն Քենեդիի հուղարկավորությունից. այդ ժապավենն ստացել Է Վենետիկի կինոփառատոնի մրցանակներից մեկը:

1969 թվականին Դրյուն հեղինակավոր Emmy մրցանակի Է արժանացել «Տղամարդը, որը պարում Է» ֆիլմի համար. այն պատմում Է ամերիկացի լեգենդար պարող Էդվարդ Վիլլելի մասին:

1960-ական թվականների սկզբին Դրյուն հիմնել Է վավերագրական ֆիլմերի արտադրության Drew Associates ընկերությունը: Նրա աշակերտներն են եղել հետագայում լայն ճանաչում ստացած այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Դի Էյ Փենեբեյքերը, Ալբերտ Մայզելսը եւ Ռիչարդ Լիքոքը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում