Եվրոպան սկսվում է Լեռնային Ղարաբաղից. Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել The European Times-ին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր նպատակնԱդրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը հասնելն է:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,The European Times գործակալությանը տված հարցազրույցում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որԱրցախի ԱԳՆ-ի առաջնահերթությունների շարքում է ԼՂՀ ճանաչման ուղղությամբ դրական միտումների վերականգնումը, ինչպես նաեւ այլ պետությունների հետ լավ հարաբերությունների պահպանումը, հատկապես այն երկրների, որտեղ հայ համայնք կա:«ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումը բոլոր փուլերում շատ կարեւոր է: Բանակցությունների սեղանին կողմերից մեկի բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը»,- հայտարարել է Միրզոյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ եւ արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ ԼՂՀ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է եւ հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- ասել է նախարարը:

Կարեն Միրզոյանը նշել է, որ հաջորդ տարեվերջին պատրաստ կլինի Մարտակերտը Վարդենիսին կապող ճանապարհը: «Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու եւ հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա:

ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղը ոչ միայն երկրի, այլեւ այդ հողում ապրող ժողովրդի անունն է. մարդիկ, ովքեր պայքարել են անկախության եւ ազատության համար: «Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է»,- եզրափակել է Կարեն Միրզոյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի