Տնտեսություն

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանին` հուլիսի 27-ին էներգետիկ ոլորտում ցուցաբերած աջակցության համար:

«Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնում էներգետիկայի նախարարությանը արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում հնարավոր եղավ շատ արագ կերպով հարթել ֆորս-մաժորային իրավիճակը: Վրաստանի Նախագահն իր շնորհակալությունն է հայտնում նաեւ հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է Վրաստանի Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:

Հուլիսի 27-ին էլեկտրական գծի խափանման հետևանքով Վրաստանի տարածքի մեծ մասը, ներառյալ Թբիլիսին, հոսանքազրկվել էր: Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է եղել «Իմերեթի» 500 կՎտ-անոց էլեկտրագծի վթարով, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի արևմուտքից արևելք: Վնասվել են նաև 220 կՎտ-անոց «Կոլխեթի 2» և «Պալիաստոմի 2» էլեկտրագծերը: Էլեկտրաէներգիայի ներմուծելու խնդրանքով Վրաստանը դիմել է հարեւան երկրներին եւ այդ խնդրանքին առաջինն արձագանքել է Հայաստանն ու տրամադրել անհրաժեշտ օգնություն: Մի քանի ժամ անց երկրում վերականգնվել է էլեկտրաէներեգիայի մատակարարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում