Տնտեսություն

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը կծառայի միջազգային համաժողովների ացկացմանը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը կծառայի  միջազգային համաժողովների ացկացմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղավ Դիլիջանում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ գոհ է կատարվող աշխատանքից:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` իրենք նպատակ ունեն կառույցը դարձնել միջազգային կենտրոն, ուր կանցկացվեն գիտաժողովներ, տարբեր քննարկումներ: «Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը բազմաֆունկցիոնալ կառույց է. մեր նպատակն է այն դարձնել միջազգային կենտրոն, և այդ ուղղությամբ ունենք բազմաթիվ պայմանավորվածություններ: Այստեղ իրականացվելու են ուսումնական երկարատև ծրագրեր` հիմա արդեն Ֆինանսների նախարարության, հարկային, մաքսային կառույցների աշխատակիցների համար: Կկայանան գիտաժողովներ, միջազգային ձևաչափի քննարկումներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը` հավելելով, որ այն կունենա նաև հանգստի գոտի, որը կծառայի թե' Ֆինանսների նախարարության, թե' այլ կառույցների աշխատակիցների հանգստի համար:

Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` իրենք ծրագրել էին աշխատանքներն ավարտել մինչ 2014-ի վերջը, բայց ֆինանսական ու տեխնիկական խնդիրների պատճառով ավարտը հետաձգվել է: «Հուսանք` մյուս տարի կավարտենք կենտրոնի կառուցումը»,- ասաց նախարարը` հայտնելով, որ մինչ այժմ կառույցի վրա ծախսվել է 6 միլիարդ դրամ և նախատեսվում է ևս 4 միլիարդ դրամ հատկացնել:

Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում