Միջազգային

Սոբյանինն աշխատանքից հեռացրել է Մոսկվայի մետրոպոլիտենի պետին

1 րոպեի ընթերցում

Սոբյանինն աշխատանքից հեռացրել է Մոսկվայի  մետրոպոլիտենի պետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվան Բեսեդինը Մոսկվայի մետրոպոլիտենի ողջ պատմության ընթացքում խոշորագույն տեխնածին աղետից հետո զրկվել Է ստորգետնյա այդ փոխադրամիջոցի պետի պաշտոնից, նրան փոխարինել Է Դիմիտրի Պեգովը, որը գլխավորում էր «Ռուսաստանի երկաթուղիների» արագընթաց հաղորդակցության տնօրենությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին հայտնել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Ողբերգությունը առ ոչինչ դարձրեց այն հսկայական աշխատանքը, որ մետրոյում կատարվում Էր վերջին տարիներին: Այդ կապակցությամբ մետրոյի ղեկավար Բեսեդինը հեռացված Է զբաղեցրած պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվում Է Դմիտրի Վլադիմիրովիչ Պեգովը»,-ասել Է Սոբյանինը ՌԴ-ի մայրաքաղաքի կառավարության նիստում:

Ինչպես այսօր ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը, քաղաքի հիվանդանոցներից դուրս Է գրվել հուլիսի 15-ի վթարից տուժած եւս ութ մարդ, եւ ներկայում հիվանդանոցներում գտնվում Է 109 մարդ: Նրա տվյալներով՝ ծանր վիճակում Է յոթ հոգի:

Ըստ վերջին տվյալների՝ Մոսկվայի «Պարկ Պոբեդի»-»Սլավյանսկի բուլվար» ուղեմասում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 22 մարդ:

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում