1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի մայրաքաղաքի երեք հարյուր ոստիկաններ են մասնակցել «Էքստրասենսների» խմբի գործունեության կասեցման միջոցառումներին, որոնք խաբեությամբ փող Էին շորթում մարդկանցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության՝ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Գործակալության զրուցակիցը պարզաբանել Է, որ «Էքստրասենսների» օգնությանն Էին դիմում մարդիկ ամբողջ Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից: Խմբի մասնակիցները շահում Էեն քաղաքացիների վստահությունը եւ նրանց առաջարկում լուծել ընտանեկան եւ անձնական խնդիրները, ընդ որում դրա համար ոչ մի տեղ մեկնելու հարկ Էլ չի եղել, «Էքստրասենսն» ինքն Է հեռավորության վրա կատարել մի շարք մոգական արարողություններ:
Ծառայությունների դիմաց վճարումից հետո «Էքստրասենսն» անցկացնում Էր սեանսը, բայց մեկ անգամով բարդ «խնդիրները» լուծել, որպես կանոն, չԷր հաջողվում, ինչի պատճառով սպասարկյալին առաջարկվում Էր վճարել մի քանի սեանսների համար:
Սույն փաստով հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով («Խարդախություն»):