Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են մարզում 2007թ. կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խոսվել է կապիտալ շինարարության եւ ճանապարհաշինության ծավալների մեծացման, համայնքային բյուջեների հավաքագրման մասին: Մարզպետը տեղեկացրել է, որ տեղական բյուջեների մուտքերը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են, ինչը հանարավորություն է տվել նաեւ բարձր կատարողական ապահովելու: Անդրադարձ է կատարվել նաեւ Տավուշում խաղողագործության եւ պտղաբուծության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, որոնք, մարզպետի խոսքով, արդեն լավ արդյունքներ են տալիս: Քննարկվել են նաեւ զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է մարզպետին մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտում մասնավոր ներդրողներ ներգրավելու խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում