Միջազգային

Մոսկվայի փոխքաղաքագլուխը հայտնել Է մետրոյի վթարից տասը զոհվածների մասին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի փոխքաղաքագլուխը հայտնել Է մետրոյի վթարից տասը զոհվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով՝ Մոսկվայի մետրոյի «կապույտ» գծում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել Է տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսկվայի փոխքաղաքագլուխ, արտակարգ իրավիճակների քաղաքային հանձնաժողովի ղեկավար Պյոտր Բիրյուկովը:

«Գործընկերնե՛ր, ինչ վերաբերում Է զոհվածներին, այս պահին նրանց թիվը շուրջ տաս Է»,-ասել Է Բիրյուկովը լրագրողներին: Նա հայտնել Է, որ փրկարարական աշխատանքները կշարունակվեն եւս մոտ մեկ ժամ:

Ավելի վաղ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը նշել Էր հինգ զոհվածների մասին: Նա նաեւ հայտնել Էր, որ հիվանդանոցներ Է ուղարկվել 106 մարդ: Ընդ որում՝ նրանց կեսը՝ ծանր վիճակում: Ընդամենը բուժօգնության Է դիմել ավելի քան 120 մարդ:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում շարժակազմի կտրուկ արգելակման պատճառով ռելսերից դուրս են ընկել շարժակազմի երեք վագոններ: Նախնական տվյալներով՝ գնացքը կանգ Է առել լարվածության հանկարծակի անկման պատճառով: Ընդ որում՝ վագոններից մեկը դեֆորմացվել Է: Տարհանվել Է շուրջ 200 մարդ:

Հաղորդվում Է, որ մետրոյի ուղեւորներին տեղափոխելու համար գործի են դրվել լրացուցիչ ավտոբուսներ, ինչպես նաեւ անվճար տաքսիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում