Միջազգային

Մոսկվայի մետրոյում վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասավ հինգի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մետրոյում վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասավ հինգի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ Է զոհվել Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետեւանքով, բուժօգնության համար դիմել Է ավելի քան 120 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել են 106 տուժածներ:

«120 մարդ դիմել Է բուժօգնության, 106-ին տեղավորել են Մոսկվայի 14 ստացիոնարներում: Ծանր վիճակում Է կեսից ավելին»,-ասել Է դեպարտամենտի ղեկավարը:

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ Արբատ-Պոկրովյան գծում շարժակազմի կտրուկ արգելակման պատճառով ռելսերից դուրս են ընկել շարժակազմի երեք վագոններ: Նախնական տվյալներով՝ գնացքը կանգ Է առել լարվածության հանկարծակի անկման պատճառով: Ընդ որում՝ վագոններից մեկը դեֆորմացվել Է: Տարհանվել Է շուրջ 200 մարդ:

Հաղորդվում Է, որ մետրոյի ուղեւորներին տեղափոխելու համար գործի են դրվել լրացուցիչ ավտոբուսներ, ինչպես նաեւ անվճար տաքսիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում