Հասարակական

Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երկօրյա այցի ընթացքում Արմեն Մուրադյանը կհանդիպի գրասեյակի ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Նա տեղում կծանոթանա առողջապահական կարևոր այս կառույցի ծրագրերին ու ընթացիկ աշխատանքներին: Կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, կմշակվեն առաջիկա համատեղ իրականացվող ծրագրերը: Նախարար Արմեն Մուրադյանին նաև կներկայացվի լաբորատոր կարողությունների հզորացման ԱՀԿ ծրագիրը:

Հուլիսի 8-ին Դանիայի մայրաքաղաքում նախարարը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպած` պանդեմիկ գրիպի դեմ պայքարի նոր ծրագրի (PIP-Pandemic Influenza Preparedness- Framework) շրջանակում կայանալիք առաջին համաժողովին: Ծրագրի հիմքում այս հիվանդության կանխարգելման միասնական մեթոդի մշակումն է:Նախաձեռնության նպատակը ԱՀԿ անդամ երկրների ռազմավարական նշանակության միասնական քայլերի իրականացումն է:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում: Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում