Գործարարների աշխատանքին անհարկի խոչընդոտողները կազատվեն աշխատանքից. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարարների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումն արդեն տալիս է որոշակի արդյունքներ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համապատասխան ծառայությունն զբաղվում է գործարարների հարցերով, եւ այդ առնչությամբ այն ստացել են բազմաթիվ ահազանգեր:
«Նույնիսկ դեպքեր ունենք, որ պատասխանատունները ոչ օրենքի շրջանակներում մոտեցումներ են ցուցաբերել որոշ ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ։ Մի քանի մարդ նույնիսկ գործից ազատվել է: Նրանց տվյալնները կարող եք ֆինանսների նախարարությունից վերցնել. հստակ է լինելու օրենքի շրջանակը, և պատասխանատուները նույնպես պետք է օրենքի շրջանակներում աշխատեն»,- շեշտեց վարչապետը` հավելելով, որ չպետք է անտեղի փորձեն խոչընդոտել գործարարներին: Ըստ վարչապետի` յուրաքանչյուր անհարկի խոչընդոտն ունենալու է համարժեք պատասխան` ընդհուպ աշխատանքից ազատումը։