Պաշտոնական

Նախագահի առաջարկով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունն անապահով ընտանիքների համար մեղմելու եղանակներ կմշակվեն

2 րոպեի ընթերցում

Նախագահի առաջարկով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունն անապահով ընտանիքների համար մեղմելու եղանակներ կմշակվեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խնդրին լուծում տալու նպատակով, վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի 2014թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Որոշման համաձայն`35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողներիի համար` ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 38.85 դրամ/ կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակիչների համար` ցերեկային սակագին 41,85 դրամ/կՎտժ, գիշերային` 31.85 դրամ/կՎտժ: Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնաին առևտրի հաշվառքի սարքի առկայության դեպքում:Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում