Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահի ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում:

Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»:

Շնորհավորական ուղերձին մեծ շանսոնյեն հավելել է ձեռագիր մակարգրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև