Պատահարներ

ԼՂՀ Վազգենաշեն գյուղում տրակտոր է պայթել հակատանկային ականի վրա. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ Վազգենաշեն գյուղում տրակտոր է պայթել հակատանկային ականի վրա. կան տուժածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում հունիսի 24-ին տրակտոր է պայթել հակատանկային ականի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ կառավարության փրկարար ծառայության տվյալներով` տուժողները երկու հոգի են՝ նույն գյուղից։ Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։

Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը տեղեկացրել է, տուժածների վիճակը բավարար է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում