Քաղաքականություն

Եվրոպան ականատես է դառում Իլհամ Ալիևի ոչ ադեկվատությանը. Արփինե Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Եվրոպան ականատես է դառում Իլհամ Ալիևի ոչ ադեկվատությանը. Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան ականատես է դառում Իլհամ Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ «հմայքով»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին և դրանից հետ հնչող քննադատական հարցերին և դիտարկումներին:

«Եվ այսպես. ԵԽԽՎ, 2014 թվական հունիսի 24. Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանը իր ողջ հմայքով: Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրում արեց, մասնավորապես , որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ, չի հաջողի, և այլն: Ինչպես ասում են` «…բայց ում ես ինչ ասում», Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից, խոսքի ազատության բացակայությունից և այլ ցավոտ հարցերից, այնքան որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»,- գրել է պատգամավորը:

Իլհամ Ալիեւի ելույթը կապված է ԵԽ Նախարարների կոմիտեում հետագա վեց ամիսը նախագահելու հետ: Իլհամ Ալիեւի ելույթն ընդմիջվեց տհաճ միջադեպով. ներս խուժեցին սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցված մի խումբ երիտասարդներ, ովքեր ելույթի ողջ ընթացքում մնացին դահլիճում եւ հավանության նշաններ էին անում, երբ հարցերը վերաբերում էին քաղբանտարկյալներին, բանտարկված լրագրողներին, նաեւ` Լեյլա Յունուսին:

Եվրապատվիրակներից քչերն էին Ալիեւին հաճոյանալու արտահայտություններ անում, շատերի հարցերը վերաբերում էին այդ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում