ՀՀ նախագահ (archived)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ոստիկանության զորքերի նոր վարչական շենք

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ոստիկանության զորքերի նոր վարչական շենք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ մասնակցեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանումում ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկհարկանի շենքը ամբողջությամբ հիմնանորագված է եւ իր տեխնիկական սարքավորումներով կնպաստի իրավապահ համակարգի լավ աշխատանքին:

«Ոստիկանության զորքերի նոր մասնաշենքն ավելի արդյունավետ կդարձնի ոստկանության զորքերի աշխատանքը: Ոստիկանության անձնակազմին ուղղված իմ միակ հորդորը լինելու է պահպանել առկա ձեռքբերումները և էլ ավելի արդյունավետ դարձնել համակարգի աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հիմանորգված երկհարկանի նոր շենքն զբաղեցնում է շուրջ 3 հազար քմ տարածք: Վարչական շենքն ունի ժամանակակից և կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ:

Նոր վարչական շենքում առաջին անգամ բացվել է ոստիկանության զորքերի անցած ճանապարհը ընդհանրացնող թանգարանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում