Արմեն Մուրադյանն ու Էրիկաս Պետրիկասը քննարկել են առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր` հունիսի 20-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում Լիտվայի հետ համագործակցության հեռանկարները:

«Մեր երկրները համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում վերարտադրողական, հանրային և հոգեկան առողջության ուղղությամբ։ Այդ համագործակցությունն իրականացվում է հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային անդամ-պետությունների հետ համագործակցության շրջանակներում»,-նշել է Արմեն Մուրադյանը: Նախարարը կարծիք է հայտնել, որ լիտվացի գործընկերների համար հետաքրքիր կարող է լինել Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում գրանցած լուրջ ձեռքբերումները:

Լիտվայի Հանրապետության դեսպանը շնորհավորել է առողջապահության նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Հույս ունեմ, որ Հայաստանում իմ առաքելության ընթացքում մեզ կհաջողվի բարեկամական և աշխատանքային մթնոլորտ ձևավորել»,-նկատել է Էրիկաս Պետրիկասը` հավելելով, որ 2001-2005 թվականներին`Ժնևում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, սերտ է եղել իր առնչությունը առողջապահական ոլորտի հետ: «Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետները հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- շեշտել է Պետրիկասը:

Որպես համագործակցության կարևոր ուղղություն` խոսվել է ինչպես ուսանողների, այնպես էլ բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերի մասին, որոնց իրականացման գործում Լիտվան կարող է աջակցել Հայաստանին: Դեսպանն առաջարկել է ստորագրել առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության միջգերատեսչական համատեղ համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի հստակեցնելու համագործակցության հետագա ծրագրերը:

Դիվանագետը նախարարին հրավիրել է առաջիկայում աշխատանքային այց կատարել Լիտվա, ինչն ընդունվել է:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան