ԱՄՆ-ում հրապարակվել են ընտանեկան կյանքի համար առավել նպաստավոր քաղաքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հրապարակվել են այն հետազոտության արդյունքները, որում ներկայացված են ընտանեկան զույգերի կյանքի համար առավել նպաստավոր քաղաքները: Ինչպես վկայում են վարկանիշի տվյալները, որոնք հրապարակել Է WalletHub պորտալը, ԱՄՆ-ում ընտանիքների համար ամենից լավը ոչ մեծ քաղաքներում ապրելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցի հեղինակները ԱՄՆ-ի 150 խոշորագույն քաղաքներում ուսումնասիրել են «առողջ» ընտանիքների ձեւավորմանը նպաստող հիմնական ուղղությունների զարգացման մակարդակը: Ուշադրություն Է դարձվել, մասնավորապես, այնպիսի ասպեկտների վրա, ինչպիսիք են՝ առողջապահությունը, անվտանգությունը, կրթությունը: Հաշվի են առնվել նաեւ այն ռեսուրսները, որոնք կապված են երեխաների խնամքի հետ, սոցիալ-տնտեսական զարգացման պարամետրերը, ընտանիքի տարեկան միջին եկամուտը, տնեցիների հետ անցկացվող ժամանակը եւ շատ այլ հանգամանքներ:

Ինչպես պարզվել Է, համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկյան մեգապոլիսներից ոչ մեկը հարմար չի եղել բարեհաջող ընտանիք ստեղծելու համար: Օրինակ, Վաշինգտոնը WalletHub-ի ցուցակում զբաղեցրել Է 106-րդ հորիզոնականը, Լոս Անջելեսը՝ 109-րդ տեղը, դրան հաջորդում Է Նյու Յորքը. Չիկագոն բավարարվում Է միայն 114-րդ դիրքով:

Իսկ առաջատարներն են դարձել այն քաղաքները, որոնց անվանումները մյուս երկրների բնակիչներին, ամենայն հավանականությամբ, ոչինչ չեն ասի: Օրինակ, վարկանիշի առաջատարն Է դարձել շուրջ 300 հազար բնակչություն ունեցող Պլանո քաղաքը (Տեխասի նահանգ): Հետազոտության հեղինակների կարծիքով, այնտեղ են ԱՄՆ-ի ամենալավ հնարավորությունները սոցիալ-տնտեսական զարգացման եւ երեխաների կրթության համար: Ճիշտ Է, այստեղ որոշ խնդիրներ են առաջացել՝ կապված համատեղ ընտանեկան գործունեություն իրականացնելու հարթակների թվի հետ (միայն 86-րդ տեղը), բայց մնացած ցուցանիշները, այնուամենայնիվ, Պլանոյին թույլ են տվել առաջ անցնել:

Ցուցակում երկրորդ քաղաքը Սիքս-Ֆոլսն Է (Հարավային Դակոտայի նահանգ), որտեղ ապրում Է շուրջ 200 հազար մարդ: Այն համարվում Է ԱՄՆ-ի առավել արագ զարգացող քաղաքներից մեկը: «Բրոնզը» բաժին Է հասել Օվեռլենդ պարկին՝ Կանզասի նահանգում բնակչության թվով երկրորդ քաղաքին: Առաջատարների հնգյակը եզրափակել են արեւոտ Կալիֆոռնիայի երկու ներկայացուցիչները՝ Ֆրեմոնտը եւ Իրվինը: Միլիոնանոց քաղաքներից լավագույնն Է դարձել կալիֆոռնիական Սան Խոսեն, որը ցուցակում զբաղեցրել Է 13-րդ տեղը:

Ամենավատ պայմանները բաժին են ընկել Դեթրոյթի ընտանիքներին: Եվ դա զարմանալի չԷ. քաղաքը ոչ այնքան վաղուց սնանկ Է հայտարարվել: Դեթրոյթից միայն մեկ դիրքով Է բարձր նշանավոր Մայամին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ