Քաղաքականություն

ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել քվեարկել Թուրքիայում քրիտոնեական կառույցները պաշտպանող օրինագծի օգտին

5 րոպեի ընթերցում

ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել քվեարկել Թուրքիայում քրիտոնեական կառույցները պաշտպանող օրինագծի օգտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել կոնգրեսականներին կողմ քվեարկել «Թուրքիայի քրիստոնեական կառույցների նկատմամբ պատասխանատվության մասին» օրինագծին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, թուրքական կառավարությունը հետևողականորեն ջանքեր է գործադրում այն արգելափակելու ուղղությամբ: Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի` կրոնական ազատությունների մասին օրինագիծը (Ն.Պ.4347) նպատակ ունի երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը: Ընդունվելու դեպքում օրինագիծը Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Էդ Ռոյսին և Էնգելին կրոնական օրինագծին աջակցելու համար և ակնկալում ենք, որ պալատը սկզբունքային ու պրակտիկ դիրքորոշում կդրսևորի ներկայիս Թուրքիայի և գրավյալ Կիպրոսի քրիստոնյաների` սեփական աղոթքի տներում իրենց հավատն իրականացնելու իրավունքը պաշտպանելու գործում»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

Նախքան Ն.Պ.4347 օրինագծի լսումները ներկայացուցիչների պալատում լսումներ տեղի կունենան «Պաշտպանելով քրիստոնեական ժառանգությունը Թուրքիայում» թեմայով: Ն.Պ.4347 օրինագծի լսումներն ու քննարկումները ուղիղ կհեռարձակվեն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքով:

«Այս օրինագիծը Թուրքիային պարտավորեցնում է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին` պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ինչպես նաև կոչ է անում ուշադրություն դարձնել թուրքական առաջնորդների` եկեղեցական ունեցվածքն իրենց օրինական տերերին վերադարձնելու չկատարած խոստումների վրա: Տասնամյակներ շարունակ Թուրքիայում գտնվող քրիստոնեական կառույցների գույքը` հատկապես հայկական, ասորական և ուղղափառ հունական համայնքներին պատկանող եկեղեցական գույքը, տարբեր պատճառաբանումներով կամ բռնի վերցվել կամ ապօրինի բռնագրավվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»,- օրինագիծը ներկայացնելու ժամանակ նշել էր ՆերկայացուցիչներիպալատիարտաքինհարաբերություններիհանձնաժողովինախագահԷդՌոյսը:

«Թուրքիայի Հանրապետությունն ու առհասարակ բոլոր ազգությունները պատասխանատվություն ունեն պաշտպանելու, վերանորոգելու և վերադարձնելու այն կրոնական հաստատությունները, որոնք ապօրինաբար պետական մարմինների կողմից խլվել էին համայնքների ու դրանց օրինական տերերի կողմից: Թուրքիայի հայկական, ասորական և ուղղափառ հունական համայնքները երկար տարիների ընթացքում պայքարում են իրենց խլված գույքի վերադարձի համար: Այս համայնքների կամքը պետք է հարգվի»,- ասել էր Էնգելը:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում եւ Թուրքիայում կրել է շարունակական բնույթ եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպես սուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական ​​վարչակարգերի միջև, հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում: Թուրքիայի Հանրապետությունը հիմադրումից ի վեր շարունակում է ոչնչացնել իր տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանները: Հակառակ թուրքական իշխանությունների` հայկական հուշարձանների վերաբերյալ իրենց հոգատար վերաբերմունքի մասին արած բարձրագոչ հայտարարությունների` թուրքերը չեն դադարեցնում հայկական հուշարձանների ոչնչացումը կամ թուրքացումը:

Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսում նույնպես քրիստոնեական ժառանգությունը լուրջ վտանգի տակ է և կարող է իսպառ ոչնչացվել: ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն, 1974 թվականից ի վեր թուրքերն ավերել են 500 եկեղեցի, ոչնչացրել կամ վաճառել եկեղեցիներում պահվող արժեքավոր իրերը, սրբապատկերները: Շուրջ 77 եղեղեցի վերածվել է մզկիթի, եվս 28 եկեղեցի վերածվել է ռազմական հոսպիտալի:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում