Հովիկ Աբրահամյանը և Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ, ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, և ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների ներգրավումն առաջնահերթություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այդ նպատակով նոր կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում: Արծարծվել են հանքարդյունաբերության, ճանապարհաշինական և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կապերի աշխուժացման առումով կարևորվել է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթի վերսկսումը, հատկապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը:

Երկրի վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է եղել նաև «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2011 թվականին: Այն նպատակ ունի քաղաքացիական հասարակության ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության և վստահելիության մակարդակը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան