Խճանկար

Հարվարդի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել ինֆարկտի դեմ

2 րոպեի ընթերցում

Հարվարդի գիտնականները պատվաստանյութ են ստեղծել ինֆարկտի դեմ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի Ցողունային բջիջների ինստիտուտի գիտնականները մշակել են մի պատվաստանյութ, որը նվազեցնում Է ինֆարկտի վտանգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph-ին: Հայտնագործության հիմքում ընկած Է մարդու լյարդում գտնվող հատուկ գենի՝ PCSK9-ի վրա ներգործության տեխնոլոգիան, որի աշխատանքի խանգարումները հանգեցնում են սիրտ-անոթային համակարգում խոլեստերինի պարունակության ավելացման: Վերջինիս նստվածքներն անոթների ներքին պատերին ինֆարկտի առաջացման սպառնալիք է առաջացնում:

PCSK գենը հայտնաբերվել Է 2003 թվականին ֆրանսիացի գիտնականների կողմից՝ որոշ մարդկանց արյան մեջ խոլեստերինի ցածր պարունակության ժառանգական պատճառների հետազոտությունների ժամանակ:

«Մեր թերապիան առաջարկում է ներգործություն գեների վրա»,- հայտարարել է հետազոտությունների ղեկավարներից մեկը՝ պրոֆեսոր Քիրան Մուսունուրուն: Փորձերը կատարվել են մկների վրա: Մի քանի օրվա ընթացքում գիտնականներին հաջողվել Է նրանց արյան մեջ 40 տոկոսով նվազեցնել խոլեստերինի մակարդակը:

«Պատվաստանյութը կարող Է, ըստ մեր հաշվարկների՝ ինֆարկտի սպառնալիքը նվազեցնել 30-ից մինչեւ 90 տոկոսով»,- ընդգծել Է Մուսունուրուն: Մասնագետների կարծիքով՝ ինֆարկտի դեմ պատվաստումը զանգվածային կիրառման համար պատրաստ կլինի 10 տարվա ընթացքում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում