Սուրբ Էջմիածնում աշխարհի տարբեր Քրիստոնեական եկեղեցիների պատվիրակներ քննարկում են սիրիական ճգնաժամի մարտահրավերները

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովը համայն հայության հոգևոր մայրաքաղաքում` Էջմիածնում է մեկտեղել Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի տարբեր երկրների և ԱՄՆ-ի Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչների: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանըմասնակցել էԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջազգային խորհրդակցությունն անցկացվում է հունիսի 11-12-ը` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավիրմամբ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հյուրընկալությամբ:

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` ջերմորեն ողջունելով ներկաներին Սիրիական ճգնաժամի շուրջ քննարկմանը մասնակցելու համար: «Հավաքվել ենք քննության առնելու Սիրիական ճգնաժամի առիթով Եկեղեցիների առջև մարտահրավերները: Մեզ համար գոհունակություն է, որ այս հավաքը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը` որպես աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն, իր սերն ու հոգածությունն է տարածում իր զավակների վրա, ովքեր որպես օրինահարգ ու ստեղծարար քաղաքացիներ ապրում են աշխարհի բազում երկրներում, նաև դարեր ի վեր` Մերձավորարևելյան տարածաշրջանում»,-նշեց Վեհափառ Հայրապետը:

Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել հայոց պատմության մեջ, հատկապես` Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի` խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը: Հայ ժողովուրդը երախտագետ է արաբ ժողովրդին և աղոթքով է հիշում իսլամ ու քրիստոնյա հավատքի բազմաթիվ անձանց, ովքեր ներղության պահին օգնեցին հայերին:

«Մենք խորը ցավ ենք զգում` ականատես լինելով Մերձավորարևելյան տարածաշրջանում շարունակվող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիվ անմեղ մարդկային կյանքեր` անկախ տարիքից, սեռից ու կրոնական համոզմունից: Այս իրականությունն ավելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնեական երրորդ հազարամյակի արշալույսի, որին մարդկությունն ապասում էր` ակնկալելով, որ պիտի դառնա ազատության և արժանապատվության, ազգերի ինքնորոշման և մարդկային իրավունքների պաշտպանության ծաղկման և հանդուրժողականության դարաշրջան»,-ընդգծեց կաթողիկոսը:

Սիրիական ճգնաժամը ցավալի հետևանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնյաների կյանքում: Բոլորովին վերջերս սպանվեցին կաթոլիկ քահանաներ և միանձնուհիներ, բռնի կերպով կրոնափոխ արվեցին քրիստոնյա ընտանիքներ, Ասորի Ուղղափառ եկեղեցու և Անտիոքի Պատրիարքության մեր երկու հոգևոր եղբայրները տևական ժամանակ գտնվում են գերության մեջ և նրանց ճակատագիրն առայժ անհայտ է:

«Սիրելիներ, մենք հանդիպում ենք Աստվածաշնչյան Արարատ լեռան հովանու ներքո` մարդկային ցեղի փրկության և խաղաղության առաջին ապաստանում, և մեր աղոթքն է, որ Աստված առաջնորդի ձեր քննարկումները և Իր Սուրբ Հոգու շնորհիվ զորացնի խաղաղության ուղիներն աշխարհում:Թող մեր Տիրոջ շնորհները լինեն ձեզ հետ ու բոլորի, այսօր և միշտ. ամեն»,-նշել է Վեհափառ Հայրապետը:

Երկօրյա հավաքի ընթացքում կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի