Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական բարձր պարգեւներ է հանձնելհեռուստատեսության ու ռադիոյի աշխատակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 27-ի հրամանագրերով ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառում ներդրված նշանակալի ավանդի, լրագրության ոլորտում երկարամյա աշխատանքի, ինչպես նաեւ հայկական ռադիոյի հիմնադրման 80-ամյակի ու հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ոլորտի մի խումբ աշխատակիցներ արժանացել էին մեդալների եւ պատվավոր կոչումների: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այսօր հանրապետության նախագահը, հանձնելով պետական բարձր պարգեւները, շնորհակալություն է հայտնել հեռուստատեսության ու ռադիոյի աշխատակիցներին եւ նշել, որ նրանց աշխատանքի շնորհիվ եւ հանրային հեռուստատեսությունը, եւ ռադիոն իրենց վարկանիշով ակնհայտ առաջատարի դիրքերում են, ինչը հանրայինների համար ընդհանրապես բացառիկ երեւույթ է: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հանրային հառուստատեսությունն ու ռադիոն ունեն հարուստ պատմություն, ավանդույթներ եւ կարողացել են պահպանել տարբեր սերունդների ներդաշնակ աշխատանքը: «Այստեղ ներկայացված են տարբեր ուղղություններում ճանաչված մարդիկ, ովքեր իրենց ուղղակի ներդրումն ունեն երկրի զարգացման գործումե,-շեշտել է նա: Նշելով, որ հանրային հառուստատեսությունն ու ռադիոն իրենց նշանակությամբ, հեռարձակման ծավալով ու աշխարհագրական ընդգրկմամբ մեծ ազդեցություն ունեն, երկրի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ նրանք չբավարարվեն ձեռքբերածով եւ մշտապես ընկալունակ լինեն նորամուծությունների նկատմամբ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` կյանքը ցույց տվեց, որ հանրային հառուստատեսության կառավարման յուրահատուկ ձեւը, որը եվրոպական մոդելն է, ճիշտ եւ արդարացված ընտրություն էր: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է հեռուստատեսության ու ռադիոյի նոր ծրագրերի, տեխնիկական վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքը եւ ընդգծել, որ վճռական են` շարունակելու իրենց կայուն առաջընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում