Հասարակական

Արմեն Մուրադյանն անձամբ է պատասխանել նախարարության «Թեժ գծին» ստացվող հեռախոսազանգերին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն անձամբ է պատասխանել նախարարության «Թեժ գծին» ստացվող հեռախոսազանգերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսազանգերին այսօր առավոտյան պատասխանել է նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանն անձամբ է լսել քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը և տվել սպառիչ պատասխաններ:

«Թեժ գիծ»-ը շուրջօրյա (24 ժամ) ծառայություն է, որում արձանագրված բոլոր դիմում-բողոքներն ուսումնասիրվում և քննարկվում են և ստանում համապատասխան լուծումներ: Քաղաքացիների կողմից հնչեցված բոլոր հարցերի, առաջարկությունների և բողոքների մասին զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին և նախարարության աշխատակազմի ղեկավարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում