Աբգար Հովհաննիսյանը բարձր մակարդակի գիտնական էր. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի 9 հասցեում բացվել է անվանի պատմաբան, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, գիտական հասարակության ներկայացուցիչներ:

«Մեծ է Աբգար Հովհաննիսյանի դերը մեր գիտության, հատկապես, հայագիտության եւ հումանիտար գիտությունների զարգացման մեջ:ԱբգարՀովհաննիսյանինշատ բարձր էին գնահատումոչ միայն Հայաստանում, այլեւՖրանսիայում, որտեղ նա կատարում էր հետազոտություններ»,- իրելույթումնշել է ՀՀԳԱԱնախագահակադեմիկոս ՌադիկՄարտիրոսյանը:

«Աբգար Հովհաննիսյանըշատ առանձնահատուկ, ինքնատիպ անձնավորություն էր, տաղանդավոր գիտնական…Մեծ վաստակ ունի նաեւ որպես դասախոս: Նրա հիշատակը մնայուն հետք է թողել»,- ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Ելույթներով հանդես են եկել նաեւ գիտական հասարակության մյուս ներկայացուցիչները:

Աբգար Հովհաննիսյանը զուգակցել է գիտական աշխատանքը գիտակազմակերպական գործունեության հետ: Հայաստա­նի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումից մի քանի տա­րի հետո որպես տնօրեն գլխավորել է Ակադեմիայի պատմության ինստի­տուտի աշխատանքները (1947–1953), վարել ԳԱԱ հասարակական գի­տությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի (1949–1960) և շուրջ քառորդ դար` փոխնախագահի պաշտոնները: 1947թ. ընտրվել է Ակադեմիայի իսկական անդամ:

Ընդհանուր պատմության մասնագետը չի բավարարվել միայն Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիների գաղափարական հարցերի շրջանակներով: Ժամանակագրական առումով իր հետազոտու­թյունների ոլորտն է ներառել հետագա պատմափուլը` 19-րդ դարի առա­ջին կեսը` չշրջանցելով նաև ֆրանսիական 1848թ. հեղափոխու­թյունը:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել