ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնելՀայաստանում üրանսիայի նորանշանակ դեսպան Ս. Սմեսովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում üրանսիայի նորանշանակ դեսպան Սերժ Սմեսովը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դիվանագետին` հանրապետության նախագահը նրան հաջողություն է մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Կողմերը, երկու երկրների հարաբերությունները գնահատելով գերազանց, դրա վառ վկայությունն են համարել üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի պետական այցը Հայաստան, üրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, ինչպես նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հաջորդ տարի üրանսիա նախատեսվող պաշտոնական այցը: Նախագահի խոսքով, երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաեւ տնտեսության, մշակույթի եւ հումանիտար ոլորտներում: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շատ ավելի բովանդակային է դարձել, üրանսիական խոշոր ընկերությունները ներկայացված են Հայաստանի ենթակառուցվածքներում: Խոսելով üրանսիայում Հայաստանի տարվա մասին` նախագահն ասել է, որ դրան մեր երկիրը շատ լուրջ է պատրաստվել: Նրա համոզմամբ, üրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվելիք հինգ հարյուրից ավել միջոցառումները պատշաճ ձեւով կներկայացնեն Հայաստանը, եւ ýրանսիացիներին հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալ հայ ժողովրդին ու նրա մշակութային ժառանգությանը: Դեսպան Ս. Սմեսովը, անդրադառնալով երկկողմ համագործակցության ծավալուն օրակարգին, ընդգծել է բոլոր ոլորտներում Հայաստանի եւ üրանսիայի համագործակցության խորացմանը նպաստելու իր պատրաստակամությունը:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը