Շառլ Ազնավուրն «Ալբերտ» սրահում կայացած իր մենահամերգի ընթացքում ապշեցրել է երաժշտասերներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով օրեր առաջ տոնել է իր ծննդյան 90-րդ տարեդարձը, հիացրել է Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահի 5,5 հազար ունկնդիրներին` հունիսի 1-ին կայացած իր մենահամերգի ամբողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով afp.com կայքը, երգիչն իր հանդիսատեսին խոստացել է երգերի կեսը կատարել անգլերենով, մյուս կեսը` ֆրանսերենով: Կայքը գրում է, որ լեգենդը շրջապատված է եղել յոթ երաժիշտներով և երկու երգիչներով:

«Ազնավուրը վերջերս ասել էր, որ նա «դեռ գրում է ամեն օր, հաճախ մեկ երգ մեկ օրվա ընթացքում» և բացահայտել էր իր հաջողության գաղտնիքները: Համերգին ներկա էին եղել բազմաթիվ ֆրանսիացիներ և հայեր, ովքեր ունկնդրել են երգչի հայտնի գործերը, ներառյալ «Mes Emmerdes», «She», «Take Me Along», «Les deux guitars», «La Boheme» երգերը»,- նշում է կայքը` հավելելով, որ Ազնավուրը նվեր է ստացել բազմաթիվ ծաղիկներ: Համերգը տևել է մոտ երկու ժամ:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրացել է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Լեգենդար երգչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` հանդես է եկել նաև Հայաստանում:

Շառլ Ազնավուրը նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին ելույթ էր ունեցել նույն «Ալբերտ» սրահում: Մեծ շանսոնյեի ելույթն առաջինն էր Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում