Միջազգային

Վաշինգտոնը հանդես է գալիս Կոսովոյի խնդիրը «Ահթիսաարիի ծրագրիե հիման վրա կարգավորելու օգտին

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուշի վարչակազմը շարունակում է հանդես գալ Կոսովոյի խնդիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահթիսաարիի պատրաստած ծրագրի հիման վրա կարգավորելու օգտին: Դա հաստատել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: «Մենք գտնում ենք, որ «Ահթիսաարիի ծրագրիե իրականացումը կբերի տարածաշրջանի կայունության ամրապնդման, ինչպես Սերբիային, այնպես էլ Կոսովոյին թույլ կտա շարժվել եվրատլանտյան ուղիով: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը սերտորեն գործակցելու է իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի լուծի այդ հարցըե,-ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Դրանում նաեւ նշվում է, որ «Կոսովոյի ու տարածաշրջանի բնակչությունը իր ապագան շտապ պարզելու կարիք ունիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում