Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները` հունիսի 2-ին կայացած նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը:«Արմենպրես»-ի թղթակիցը բուհից հայտնում է, որ քվեարկությունն ընթացել է փակ գաղտնի ընթացակարգով: Կառավարման խորհուրդը կազմված է 24 անդամից՝ 6-ական մարդ բուհի դասախոսական կազմից, բուհի ուսանողներից, կառավարությունից, մշակույթի նախարարությունից: Կառավարման խորհրդի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թվականին և ունեցել է երեք բաժիններ՝ դերասանական, ռեժիսորական,թատերագիտական:1999 թվականին բուհի մասնագիտական ուղղվածությունն ընդլայնվել է և այնստացել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»անվանումը: Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 8-ից, որբ մահացել է նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը ծնվել է 1951 թ. Երեւանում: Նա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահն է, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Առաջին գիրքը լույս է տեսել 1976 թ., հետագայում հեղինակել է եւս 8 գիրք: 1994-1996 եւ 2001-2008թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010թթ-ին` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է, արժանացել է նաեւ «ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները