Միջազգային

Ճապոնիայում սկսվել Է գերբարձր հստակության՝ աշարհում առաջին մշտական հեռուստատեսային հեռարձակումը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սկսվել Է գերբարձր հստակության՝ աշարհում առաջին մշտական հեռուստատեսային հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում սկսվել Է 4K ձեւաչափով գերբարձր հստակության՝ աշխարհում առաջին մշտական արբանյակային հեռուստատեսային հեռարձակումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Առայժմ այն կարելի Է դիտել միայն Էլեկտրոնային տեխնիկայի խոշոր խանութների ցուցադրություններում, քանի որ ՏՎ-թյուներները, որոնք անհրաժեշտ են սույն ձեւաչափով ազդանշանի ընդունման համար, տակավին չեն ստացվել մանրածախ վաճառքի: Սպասվում է, որ դրանք խանութներում կհայտնվեն հունիսի վերջին:

Պատկերի հաղորդման հստակության 4K հեռարձակումը քառապատիկ գերազանցում Է ներկայիս full high definition հեռուստատեսության ցուցանիշները: 

Ճապոնիայի կառավրությունն ակտիվ օժանդակություն Է ցույց տալիս մասնավոր հեռարձակողների ասոցիացիային եւ Էլեկտրատեխնիկայի արտադրողներին, որոնք սկսել են 4K հեռարձակումը՝ արբանյակային կապի SKY Perfect JSAT ընկերության կարողությունների օգտագործմամբ: Առայժմ դա կատարվում Է ցերեկվա ժամը մեկից մինչեւ երեկոյան յոթը եւ կոչված Է սպառողների ուշադրությունը հրավիրել նոր ձեւաչափին եւ հեշտացնել 4K հեռուստացույցների, թյուներների եւ ալեհավաքների զանգվածային ներդրումը: Ճապոնիայի իշխանությունները եւ գործարարությունը դրա հետ են կապում կենցաղային Էլեկտրոնիկայի մանրածախ շուկայի արդյունավետ աշխուժացումը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում