Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունները:
Նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ավելի ընդլայնված հանդիպում, որին ներկա են եղել պատվիրակության անդամները:
Կարդացեք հոդվածը` Русский