365 օր հանուն երեխաների. Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացավ փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները:

Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկում: Նախարարը Ռաֆայելին նվիրեց նախընտրած ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակ` այն հաստատակամությամբ, որ ապաքինումից կարճ ժամանակ անց նա կխաղա այդ գնդակով:

Այցի շրջանակում նախարարը ծանոթացավ նաև Դամասկոսից երկու օր առաջ Հայաստան ժամանած Նարեկ Մարաշլյանի պատմությանը: Ռումբի պայթյունի հետևանքով կոտրվել են երեխայի սրունքները: Նա վիրահատվել է Դամասկոսում, ապա տեղափոխվել Երևան, հետվիրահատական բուժում ստանալու նպատակով: Նարեկի հայրը` Ռաֆայելը, մասնագիտությամբ բժիշկ է՝ թերապևտ: Նա նախարարի հետ զրույցում նշեց, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա սիրով մասնագիտական գործունեությունը կշարունակի Հայաստանում:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ օրը խորհրդանշական է և մեկ անգամ ևս հիշեցնում է, որ երեխաներն են մեր ապագան: Նա բոլոր երեխաներին խինդ ու ծիծաղ, երջանիկ ապագա և հուսալի հեռանկարներ մաղթեց: Նախարարը բարձր գնահատեց այն պայքարը, որը կենտրոնի մասնագետները գիշեր-ցերեկ իրականացվում են երեխաներին փրկելու համար:

«Փառք ու պատիվ այն բոլոր կազմակերպություններին, հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր կարող են այսօր ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք որպես պաշտպան ամուր կանգնած են երեխաների կողքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց առողջապահության նախարարը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, փոքրիկներին մաղթեց առաջին հերթին առողջություն: «Որպես բուժաշխատողներ` մենք աշխատում, տառապում, տանջվում ենք ոչ միայն այս օրը, այլև կլոր տարի: Մեզ մոտ 365 օր երեխաների պաշտպանության և նրանց առողջությունը փրկելու, պայքարի օր է»,- ասաց Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը:

Հանրապետության ողջ տարածքում մանկական անհետաձգելի բժշկական ծառայություն ապահովող խոշորագույն կենտրոնի ղեկավարը կոչ արեց ծնողներին լինել շատ ավելի ուշադիր երեխաների հանդեպ, թե՛ կենցաղում, թե՛ ավտոմեքենա վարելիս, քանի որ միայն ուշադրության և զգուշության շնորհիվ է հնարավոր խուսափել տարատեսակ, այդ թվում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներից:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից