Հասարակական

Մայրական մահացության դեպքերի նկատմամբ լինելու է շատ խիստ մոտեցում. Արմեն Մուրադյան

1 րոպեի ընթերցում

Մայրական մահացության դեպքերի նկատմամբ լինելու է շատ խիստ մոտեցում. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարությունն աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է ուսումնասիրի Գյումրիում ծննդաբերության ժամանակ մայրական մահացության դեպքը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Այդ խումբը մեկնել է Գյումրի՝ ուսումնասիրելու բոլոր փաստերը: Վերջնական բոլոր նյութերը քննարկվելու են առողջապահության նախարարությունում, հատուկ նիստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ մայրական մահացության բոլոր դեպքերը քննարկվելու են նախարարությունում, և լինելու է շատ խիստ մոտեցում: Հարցին, թե արդյոք մահացության այդ դեպքը եղել է բժշկի մեղքով, նախարարը պատասպանեց, որ դա կորոշվի դատարանում:

Նախարարը նշեց, որ բացի այդ դեպքից, Գյումրիում ծննդաբերության ժամանակ երկու կանայք ևս բարդություններ են ունեցել: «Այդ դեպքերը ևս եղել են մեր ձևավորած խմբի ուշադրության կենտրոնում: Կանանցից մեկն անմիջապես վիրահատվել է, և երկուսն էլ տեղափոխվել են Երևան` երրորդ կարգի ռեանիմացիայի անհրաժեշտություն զգալու հանգամանքով պայմանավորված»,- նկատեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում