Հասարակական

Արմեն Մուրադյանը մարզերում առողջապահական ոլորտի հիմնական խնդիրը կադրային հագեցվածությունն է համարում

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը մարզերում առողջապահական ոլորտի հիմնական խնդիրը կադրային հագեցվածությունն է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերում առողջապահական ոլորտի հիմնական խնդիրը կադրային հագեցվածությունն է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ես արդեն հասցրել եմ երկու անգամ լինել Լոռու մարզում, եղել եմ Շիրակի մարզում: Իհարկե, խնդիրներ կան, սակայն հիմնական խնդիրը մնում է կադրային հագեցվածությունն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առաջատար մասնագետները, ովքեր աշխատում են բարձր տեխնոլոգիաներով, հիմնականում կենտրոնացածեն Երևանում: «Մենք տարբեր մեխանիզմներովխրախուսեու ենք նրանց աշխատանքը մարզերում, սակայն նաև ակնկալում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները ևս իրենց կողմից այդ մեխանիզմները կստեղծեն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ բացի խրախուսումից, կարող են կիրառվել նաև որոշակի վարչական մեթոդներ: «Այն ուսանողները, որ սովորել են այդ ուղղությամբ, հետագայում պետք է կարողանան իրենց պարտքը տալ մարզային հիվանդանոցներում. «պարտքը տալ» ասելով` նկատի ունեմ բարոյական պարտք տալու մասին, մանավանդ, եթե նրանք ծնունդով հենց տվյալ մարզից են»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում