Հասարակական

Արմեն Մուրադյանը մասնագետների հետ քննարկել է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցը

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը մասնագետների հետ քննարկել է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է մայրաքաղաքի փորձառու սրտաբանների հետ և քննարկել ոլորտի հիմնախնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից` դիմելով սրտաբաններին` Արմեն Մուրադյանը նշել է.«Մենք լավ սրտաբաններ ու ինվազիվ կենտրոններ ունենք։ Սակայն խնդրին այլ տեսանկյունից պետք է մոտենանք. պետք է մեր քայլերն ուղղենք մարդկանց առողջ պահելու ուղղությամբ։ Ակնկալում եմ մասնագիտական ձեր աջակցությունը։ Մենք պետք է հենվենք մասնագիտական ձեր կարծիքի վրա»:

Վիճակագրությունը փաստում է, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում ընդհանուր մահացության կառուցվածքում առաջնային տեղ են զբաղեցնում` կազմելով 48 տոկոս։ Այդ հիվանդությունները կանխելու, հիվանդացությունն ու մահացությունը նվազեցնելու ինչ հնարավորություններ կան։ Որ դեպքերում է անհրաժեշտ պոլիկլինիկայի այցելուի կամ ստացիոնար բուժման ընդունված հիվանդի պարտադիր էլեկտրասրտագրում կատարել։ Եվ ընդհանրապես, պոլիկլինիկա կամ հիվանդանոց դիմողին պարտադիր ինչ հետազոտություններ է անհրաժեշտ կատարել, «Շտապբուժօգնությունը» սրտային նոպաների որ դեպքերում քաղաքացուն ինչ ուղղվածության հիվանդանոց պետք է տեղափոխի. Ասյ և նմանատիպ հարցեր են քննարկվել նախարարի և սրտաբանների հանդիպման ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում