ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան մայիսի 20-իննամակ է հղել Շառլ Ազնավուրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դրանում, մասնավորապես, ասված է.
«Պարո՛ն դեսպան, սիրելի՛ բարեկամ,
Այն պահին, երբ Բեռլինը երջանկությունը կունենա Ձեզ իր բեմի վրա ընդունելու հինգշաբթի` մայիսի 22-ին, ես ցանկանում եմ Ձեզ հղել իմ ջերմագին բարեմաղթանքները Ձեր տարեդարձի առթիվ:
Թույլ տվեք հղել Ձեզ իմ յուրահատուկ բարեմաղթանքները, քանի որ ես գիտեմ, որ Դուք մեծ արվեստագետ եք, ով կարողացավ իր հայացքը, ձգտումներն ու սպասելիքներն ուղղել դեպի ապագա և հնարավորությունների հորիզոն, այլ ոչ թե դեպի անցյալ և հայրենաբաղձություն, ինչը կարտահայտվեր տարեցտարի սահմանված և որոշված տոնակատարություններով: Գիտեմ, որ չափազանց կարևորում եք անխոնջ ծառայությունը Ձեր արվեստին` գեղեցիկ, հղկվածբև սրտի թելերի վրա խաղացող տեքստերի միջոցով, որոնք բոլորն իրենց մեջ կրում են ուղերձ և խորը զգացմունքներ: Յուրաքանչյուրի սիրտն ու հոգին այդտեղ գտնում է որոշակի արձագանք:
Եվ սա ավելին է, քան «տարեդարձի տոնակատարություն»: Ինչպես Դուք ինքներդ ասացիք, ի վերջո, թիվը քիչ կարևոր է: Ես ուզում եմ ուրախությամբ և ժպիտով որջունել Ձեր մեջ եղած ստեղծագործ կյանքը, քանի որ Դուք բառի ամենախորը իմաստով հեղինակ և բանաստեղծ եք, ով ուրիշներին նվիրում է այդ ստեղծագործական շունչը, որ մշտապես ապրում է իր մեջ: Գրավոր ստեղծարարությունն է, որ կրում են Ձեր աշխատանքները և Ձեր ձայնն ամբողջ աշխարհում: Այդ ստեղծարարությունը, որ միշտ արթուն է Ձեր մեջ, հանգեցնում է նաև վեպերի և հուշերի: Այդ ստեղծարարությունն է, որ արտահայտվում է ձևավորվող արվեստագետների հետ ունեցած Ձեր գործակցության մեջ, և որն ամեն անգամ ունենում է ուրախալի և հաջողված արդյունք:
Դուք օրինակ եք երգի մեջ և երգի միջոցով ունեցած Ձեր հանձնառության ուժի և Ձեր շնորհիվ դրանում արտահայտված հոգու շնչի: Լիովին ժամանակակից և առատորեն արտահայտված այդ տաղանդի համար է, որ հանդիստեսը` Ձեր երկրպագուները, նրանք ովքեր Ձեր մեջ տեսնում են հսկայական ոգեշնչում, Ձեզ սիրում ու հիանում են Ձեզանով: Ապրելով Ձեր կյանքը` Դուք հանդիսանում եք մեր զգացմունքների, ցավերի, ուրախությունների, և, իհարկե, սիրո փխրուն, խորհրդավոր և ազդեցիկ օղակի վիթխարի խոսնակը:
Ուրեմն Ձեզ հուզված և անկեղծ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» եմ հայտնում: Ողջունում եմ տաղանդավոր արվեստագետ-բանաստեղծին և մարդուն, ով անընդհատ մեզ ավելին է նվիրում:
Պարո՛ն դեսպան, խմդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»: