Սոնա Ռուբենյանը պատրաստվում է «Նոր ալիք-2014»-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք-2014» երիտասարդ կատարողների միջազգային ամենամյա մրցույթում, որը կանցկացվի հուլիսի 22-27-ը Յուրմալայում, մեր երկիրը կներկայացնի «Հայ սուպերսթար-5» և «Պրեմիերա-1» հեռուստանախագծերի հաղթող Սոնա Ռուբենյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը նշեց, որ մրցույթի կանոնադրությանը համաձայն` մասնակիցը պետք է ներկայանա երեք երգով՝ միջազգային հիթ, երկրի հիթ և սեփական երգ:

«Այժմ Սոնան և մրցույթի շրջանակներում նրա երաժշտական պրոդյուսեր երգիչ Անդրեն ձայնագրում են երգերի տարբերակներ, որոնցից «Նոր ալիքի» պրոդյուսերական կազմը կընտրի վերջնական երեք երգերը: Երգերի վերջնական հաստատումից հետո արդեն կսկսվեն ոճաբանի, վոկալիստի հետ աշխատանքները, կհրավիրվի մամուլի ասուլիս»,- պատմեց Թադևոսյանը:

Այս տարի մրցույթի հեռարձակման բացառիկ իրավունքը Հայաստանում պատկանում է «Շանթ» հեռուստաընկերությանը: Մրցութային համերգների հեռարձակումից բացի նախատեսվում է ցուցադրել օրագրեր, որոնք հայ հեռուստադիտողին հնարավորություն կընձեռեն ավելի լավ պատկերացում կազմել մրցույթի շրջանակներում հայ պատվիրակի առօրյայի մասին:

Ապրիլին Ռիգայում, Կիևում և Թբիլիսում անցկացվել են նախընտրական փուլեր, ինչպես նաև ապրիլի 18-ին և 19-ին Մոսկվայում տեղի է ունեցել մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հայտնի են դարձել այն 13 մասնակիցների անունները, ովքեր ելույթ կունենան Յուրմալայում: Ռուսաստանը ներկայացնելու են «Օ Հենրի» խումբը, երգչուհիՅուլիա ՊլակսինանևՆոդար Ռևիյան, Լատվիան`Ստաս Շուրինսը, Լիտվան՝Մոնիկա Լինկայտեն, Ուկրաինան` Վյաչեսլավ ՌիբիկովըևՎիկտորիա Պետրիկը, Ղազախստանը՝Ալիշեր Կարիմովը, Վրաստանը՝Նուցա Բուզալաձեն։ Երիտասարդ կատարողների «Նոր ալիք-2013»-ի երեք մրցութային փուլերի արդյունքում առաջատարը Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսն էր (Roberto Kel Torres), ով ժյուրիի քվեարկության ձայների արդյունքում հավաքել էր 357 միավոր: Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մերի Մնջոյանը, ով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: 2013 թվականին լրացել է մրցույթի 12-ամյակը: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը ԱՊՀերկրների տարածքում անցկացնելու գաղափարի հեղինակները կոմպոզիտորներՌայմոնդՊաուլսը եւԻգորԿրուտոյն են:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը