«Հայաստան» հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրականացրել Տավուշի Խաչարձան, Լուսաձոր եւ Դիտավան համայնքներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունը մայիսի 23-ին հաշվետու այցով եղել է Տավուշի մարզի Խաչարձան, Լուսաձոր եւ Դիտավան գյուղերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամի մամուլի ծառայությունից, 400 բնակիչ ունեցող Խաչարձանում կառուցվել է բուժկետ եւ բազմաֆունկցիոնալ սրահ` արգենտինահայ բարերար Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Նորակառույցը կահավորվել է եւ համալրվել խոհանոցային սարքավորումներով: «Այսուհետ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն»- նկատել է համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղապետի խոսքով, համայնքի առաջնային խնդիրներից շարունակում է մնալ խմելու ջրի հարցը:

Լուսաձոր գյուղում Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ հիմնվել է ֆերմա, որին նվիրաբերվել է Շվեյցարիայից ու Դանիայից բերված 180 տոհմային կով: Հիմնադրամի` գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում, Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համայնքում իրականացրել է խմելու եւ ոռոգման ջրի, ինչպես նաեւ համայնքային կենտրոնի կառուցման ծրագրեր:Համայնքն ունի 700 բնակիչ:

Դիտավանում Կալչիյան ընտանիքի ֆինանսավորմամբ գյուղի 5 ընտանիքների համար կառուցվել են տնամերձ ջերմոցներ: Բնակիչ Հրաչ Ալիխանյանը պատմել է, որ առաջին տարին է, ինչ գործում է իր ջերմոցը: Լոլիկ, լոբի, սխտոր, ելակ ու կանաչի է աճեցնում, մոտ օրերս էլ առաջին բերքը կստանա:

300 բնակիչ ունեցող Դիտավան համայնքը, շնորհիվ Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանների շարունակական աջակցության, այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն եւ դպրոց:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան