Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձակուրդի հարցում օրինակ կծառայի կառավարության անդամների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս տարի որոշել է չհանգստանալ: Իսկ հանգստանալու դեպքում էլ, նա արձակուրդը կանցկացնի միայն Հայաստանում: Մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, որ պետք է կառավարության անդամներին կոչ անել` հանգստանալ ոչ թե արտասահմանում, այլեւ Հայաստանում: «Այո, ես կհորդորեմ, եւ իմ կարծիքով` դա նրանց պարտքն է, որ Հայաստանում հանգստանան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը 119 դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ներկա գտնվեց «Վերջին զանգի» արարողությանը: Հանրապետության 25 հազար 12-րդ դասարանցիների համար այսօր հնչում է դպրոցական վերջին զանգը:

Հայերեն English Русский