ԱԺ նախագահը Շառլ Ազնավուրին շնորհավորել է 90-ամյա հոբելյանի աթռիվ
1 րոպեի ընթերցում
![ԱԺ նախագահը Շառլ Ազնավուրին շնորհավորել է 90-ամյա հոբելյանի աթռիվ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/05/762818.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
Հարգելի Շառլ Ազնավուր,Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ:
Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաստիարակելով, սիրելով ու սիրվելով:
Սիրելի Շառլ,
Դուք հայրենիքի եւ ծննդավայրի յուրահատուկ մեկտեղումն եք` ֆրանսիական անկրկնելի հմայքով եւ հայկական անհերքելի տաղանդով:Ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքերս եւ անկեղծ բարեմաղթանքներս ծննդյան հոբելյանի առթիվ: Առողջություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ Ձեզ, սիրելի հայրենակից»: