Շառլ Ազնավուրը 90 տարեկան է. լեգենդն իր ծննդյան տարեդարձը կնշի Գերմանիայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:20-րդ դարի լավագույն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, կենդանի լեգենդ.. Այս թվարկումներով հնարավոր չէ լիովին բացահայտել ու ներկայացնել աշխարհի ամենահայտնի հային` Շառլ Ազնավուրին: Ֆրանսահայ լեգենդար երգիչն այսօր` մայիսի 22-ին, դարձավ 90 տարեկան: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- Ազնավուրին մի առիթով ասել է Շառլ դը Գոլը: Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչն իր կանխատեսումով չսխալվեց. Ազնավուրին իսկապես հաջողվել է ծնկի իջեցնել աշխարհը:

Սակայն իր ճանապարհին լեգենդար երգիչը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել: «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ»,-այսպես է իր անցած ուղին բնորոշում կենդանի լեգենդը:

Չնայած այդ ամենին` «խռպոտ ձայնով հայն» իր հաստատուն և անփոխարիների տեղը գրավեց համաշխարհային երաժշտարվեստում:

Լեգենդն իր ծննդյան 90-րդ հոբելյանը միայնակ չի նշի. Ազնավուրի 90-ամյակի տոնակատարություններին մայիսի 22-ի երեկոյան ներկա կլինի նաև գերմանացի հանդիսատեսը: Լեգենդար երգիչը Գերմանիայում երկու համերգ կունենա` Բեռլինում կնշի իր ծննդյան տարեդարձը, այնուհետև մայիսի 24-ին կլինի Ֆրանկֆուրտում:

Ազնավուրն ամբողջ 2014 թվականի ընթացքում կծավալի ստեղծագործական բուռն գործունեություն: Նա իր հոբելյանի առթիվ արդեն հասցրել է յուրահատուկ անակնկալ մատուցել երկրպագուներին: Լեգենդար երգչի տարբեր տարիների գործերն ամփոփող 32 ձայնասկավառակից կազմված ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ձայնադարանում ներառված են Ազնավուրի `1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը:

Բացի այդ, Ազնավուրը տարին սկսել է մեծ համերգաշարով: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, չի մոռացել նաև հայրենիք այցելել: Լեգենդար երգիչը մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննկարագրելի րոպեներ պարգևեց հայ հանդիսատեսին: Ազնավուրի հոբելյանի առթիվ ամբողջ աշխարհում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Բազմաթիվ երաժիշտներ և տարբեր բնագավառների նշանավոր մարդիկ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:

«Արմենպրես»-ը շնորհավորում է կենդանի լեգենդին` ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում երկարակեցություն, առողջություն և նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

Ռոզա Գրիգորյան

Հայերեն English Русский

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին