Գագիկ Հարությունյանն օբյեկտիվ իրականության հրամայականն է համարում սահմանադրական բարեփոխումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումները հետաձգելն ավելի բարդ խնդիրների կհանգեցնի: Նման համոզմունք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը«Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի» թեմայով հանրային քննարկման ժամանակ: «Սահմանադրականության ապահովման, անձի սոցիալական վարքագիծը, իշխանության, քաղաքական իստիտուտների քաղաքական վարքագիծը կանոնակարգելու համար ես ձեռնամուխ եղա այս գործին: Մենք ոչ միայն կատարում ենք հարցադրումներ, այլ ստեղծում ենք մի համակարգ, որտեղ այդ բոլոր խնդիրներն ունեն լուծումներ»,-ասաց Գագիկ Հարությունյանը:

Ուսումնասիրելով նախաքրիստոնեական շրջանից մինչև այսօր հայ հասարակության սահմանադրականության պատմությունը կոնկրետ դրսևորումների մեջ` Գագիկ Հարությունյանը եկել է այն եզրահանգման, որ հինգերորդ դարում ու դրանից հետո հայ ժողովուրդն ունեցել է սահմանադրական մշակույթի ավելի բարձր մակարդակ, քան այսօր: «Այսօր մենք ունենք ժողովուրդ, չունենք քաղաքացի: Մենք ունենք իրավիճակներ, որոնք հիվանդագին կարելի է համարել: Բուժման հիմնական մոտեցումը այն է, որ Սահմանդրությունը չպետք է հնարավորություն տա նման վիճակների առաջացմանը: Սահմանադրական բարեփոխումներին գնալու հիմնական խնդիրն այն է, որ մենք օբյեկտիվորեն ելնում ենք այսօրվա իրականությունից և գտնում ենք, որ սահմանադրական լուծումները պետք է Սահմանադրության անվտանգությունը երաշխավորեն, ներքին հակասությունները հաղթահարեն, ապահովվի համակարգային ամբողջականությունը, որ կարողանանք հաջորդ քայլին անցնենք»,-նշեց ՍԴ նախագահը:

Գագիկ Հարությունյանի խոսքով` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այսօր առկա է կամ մերժողականություն, կամ հայեցողականություն, որը պետք է տանել ավելի լուրջ հարթություն: «Բարեփոխումների գործընթացը պետք է հիմա իրականացնենք, ու ես անձամբ համոզված եմ, որ այս փոփոխություններով պետք է ոչ թե զուտ տեսական դատողություններ շարադրենք, այլ կիրառական դրույթներ»,-ասաց ՍԴ նախագահը:

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը: Քննարկման թեման է՝ «Իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին ու ազատություններին առնչվող սահմանադրական լուծումները»:

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ:

Սահամանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետևյալ հիմնարար սկզբունքը՝ համաձայն որի. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը և երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում