Հասարակական

Հալեպում կրկին հայ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում կրկին հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Սրյան ալ Ջադիդ թաղամասում մայիսի 15-ին հրթռիներ ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Զոհվածը Պերճ Ղարագյոզյանն է: Պերճ Ղարագյոզյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Հալեպի ժամանակով 11-ին Սբ Աստվածածին եկեղեցում:

Ավելի վաղ մայիսի 11-ին Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում զոհվել էր Հակոբ Գրտանյանը, ով ծառայում էր սիրիական բանակի կողմից կռվող կամավորական ջոկատներում: Նա զոհվել է գազի շշերից պատրաստված պայթուցիկի ընկնելու հետևանքով:

ՄայիսիսկզբիցմինչևայժմՀալեպումվիրավորվելենտասնյակիցավելիհայեր:ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 130հազարը:Զոհվածհայերիթիվըմոտեցել է 100-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում