«Մանկական Եվրատեսիլ-2014»-ը կանցկացվի նոյեմբերի 15-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաներին ամեն տարի համախմբող «Մանկական Եվրատեսիլ-2014»-ը հստակեցրել է իր ժամանակացույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքը, Եվրոպական հեռարձակողների միությունն այս տարի մրցույթը հյուրընկալող երկրի` Մալթայի Հանրային հեռարձակողի հետ որոշում է կայացրել այն անցկացնել նոյեմբերի 15-ին:

Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ առաջիկայում նշվելու են երկրի` որպես Հարավային Եվրոպայում անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու հոբելյանները:

Առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ում ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության հիսուն/հիսուն հարաբերակցության արդյունքումհաղթեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին իր «The Start»երգով: Նա հավաքեց 130 միավոր: «Եղի′ր ստեղծագործ» խորագրի ներքո մրցույթն այս տարի անցկացվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Արվեստների ազգային պալատում: Հայաստանը ներկայացնող 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը, իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով հանաքելով 69 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առաջատար հնգյակում հայտնվեցին Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը և Վրաստանը: Մրցույթին մասնակցում էին 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան: «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի 11-րդ մրցույթը անցկացվել է նոյեմբերի 30-ին, Կիեւի «Ուկրաինա» արվեստների ազգային պալատում:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը