Մշակույթ

Շառլ Ազնավուրը ծանոթացել է նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ծանոթացել է նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` իրեն նվիրված ստեղծագործություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 14-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել է հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասել է, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Մեծն հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի, նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն է հայտնել նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում