Մշակույթ

Հայաստանի պատվիրակները հաղթել են Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակները հաղթել են Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ` ՀՀ պատվիրակությունը մայիսի 2-7-ը Վոլգոգրադում մասնակցել է Եվրոպական առաջին երիտասարդական բաց Դելփյան խաղերին, որոնցում ընդգրկված է եղել 2604 մասնակից՝ ավելի քան 26 երկրից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանյան պատվիրակությունը կազմված է եղել 15 հոգուց, այդ թվում` 7 մասնակից և ժյուրիի 4 անդամ։ Մասնագիտական հանձնաժողովներում Հայաստանից ընդգրկված են եղել Բարսեղ Թումանյանը, Արմեն Բաբախանյանը, Ավետիկ Գինոսյանը, Նունե Աղբալյանը:

Հայ մասնակիցներից ՋուլիետտաՍարգսյանը և ՍուսանԽալաթյանը «Կրկես» անվանակարգում արժանացել են առաջին մրցանակի և ոսկե մեդալի: Նույն անվանակարգում դիպլոմի է արժանացել Լուսինե Արիստակեսյանը:«Դաշնամուր» անվանակարգում երկրորդ մրցանակ և արծաթե մեդալ է նվաճել Անահիտ Առուշանյանը, իսկ Մարիաննա Աբրահամյանը նույն անվանակարգում արժանացել է բրոնզե մեդալի: Աննա Միրզոյանը «Հագուստի ձևավորում»անվանակարգում նվաճել է բրոնզե մեդալ, «Դասական երգեցողություն» անվանակարգում երկրորդ մրցանակով և արծաթե մեդալով է պարգևատրվել Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

Սկսած 2002 թվականից՝ Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մասնակիցների թվով Հայաստանը զիջում է շատ երկրների, սակայն, թիմային հաշվարկով՝ արժանանում պատվավոր տեղերի: 2010թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված խաղերն անց են կացվել Հայաստանում. մեր երկիրը նվաճել է 36 մեդալ (15 ոսկե, 14 արծաթե, 7 բրոնզե մեդալ և 43 դիպլոմ)՝ զբաղեցնելով խմբակային առաջին տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում