Արմեն Մուրադյանը ֆրանսիացի գործարարներին ներկայացրեց առողջապահության ոլորտի գերակայությունները և խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը որդեգրել է Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից հռչակված հիմնական սկզբունքները, որոնք են՝ որակ, մատչելիություն, արդարություն, հասանելիություն բուժծառայությունների մասով: Այս մասին մայիսի 13-ին «Առևտուր և ծառայություններ» թեմայով հայ-ֆրանսիական կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է այդ կազմակերպությանը և արդեգրել է դրա հռչակած սկզբունքները, որոնցով էլ առաջ է շարժվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մուրադյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը կազմում է 74 տարի՝ տղամարդկանց համար 70, կանանց՝ 77: «Կյանքի սպասվող միջին տևողության վրա անուղղակիորեն ազդում է մահացության ցուցանիշը, որը 2012թ. կազմել է բացարձակ թվով 27 հազար 599»,- ասաց Մուրադյանը՝ նշելով, որ մահացության պատճառների 90 տոկոսը վարակիչ հիվանդություններն են, իսկ առյուծի բաժինը կազմում են սրտանոթային հիվանդությունները: Նա ընդգծեց, որ լուրջ աշխատանք է տարվում երկրում մահացության դեպքերը նվազեցնելու համար:

Մուրադյանի խոսքով, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և ժամանակին դրանց կանխարգելումը գերակա խնդիր է Հայաստանի համար: «Մեզ համար կարևոր է նաև նոր ֆինանսական մեխանիզմների կիրառումը: Առողջապահական պետական ծախսերի մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվել 1.5-1.54 չափաբաժնի մեջ: Պետության առողջապահության բյուջեն կայուն զարգացում է ապրել և այժմ կազմում է շուրջ 80 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ սա թույլ է տալիս պետական միջոցներն ուղղել դեպի առողջապահության ոլորտում նպատակային և գերակա ծրագրերի իրականացում:

Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը շարունակում է ցածր լինել ԱՊՀ մյուս երկրների ցուցանիշից՝ բարձր մնալով ԵՄ երկրներից: Մուրադյանն ընդգծեց, որ նույնը կարելի է ասել մայրերի մահացության վերաբերյալ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան